Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.01.2026 | 21:00
Քո առջև ենք ընկնում, Սուրբ Աստվածածին,
և աղաչում անարատ Կույսիդ,
բարեխոսիր մեր անձերի համար
և աղաչիր Միածին Որդուդ,
փրկել մեզ փորձությունից
և մեր բոլոր վտանգներից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ